News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անցած տասնամյակի առաջին կեսին դրամական փոխանցումների նշանակությունը սկսել էր անտեսվել վերին օղակի պաշտոնյաների կողմից: Իբր` մեր տնտեսությունն ինքնուրույն զարգանում է, իսկ փոխանցումներն ընդամենը մի փոքրիկ հավելում են եկամտին:  Սակայն ներկայումս ուղղակի անհույս գործ է ժխտել փոխանցումների դերը: Միեւնույն է` ոչ ոք չի հավատա: 

Ինչպես հայտնի է, անցյալ տարի բացասական միտումներ են արձանագրվել մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկայում: Դրա ծավալը ընթացիկ գներով կրճատվում է: Այսինքն ապրանք գնելու ուղղությամբ բնակչության ծախսերն ընդհանուր առմամբ կրճատվել են անցյալ տարվա համեմատ: Նվազել են իհարկե ոչ թե ինքնաբերաբար, այլ բնակչության մի մասի ընտանեկան բյուջեի կրճատման հետեւանքով: Ինչը, իր հերթին, ուղղակիորեն կապված է արտաքին փոխանցումների հոսքի նվազման հետ: 

Ռուսաստանում, որտեղից ստանում ենք փոխանցումների առյուծի բաժինը, մեր միգրանտների մեծ մասը զբաղված է շինարարության եւ առեւտրի ոլորտում: Ընդ որում` մեծ մասամբ ստորին պաշտոններում, որոնք կապված են ֆիզիկական աշխատանքի հետ: Պարզ է, որ այդ աշխատանքային միգրանտները մեր բնակչության հարուստ խավի ներկայացուցիչներ չեն: Եվ նրանց ընտանեկան բյուջեն անսահման չէ:  Հայաստանի Կենտրոնական բանկի հետազոտության համաձայն, ստացվող փոխանցումներն իրենց ճնշող մասով ծախսվում են ընթացիկ կարիքների վրա: Այսինքն` ամենօրյա ապրանքների եւ ծառայությունների գնման: Եվ ոչ թե, ասենք, մեքենա եւ բնակարան գնելու:  Այդ պատճառով էլ փոխանցումների անկումն առաջին հերթին անդրադարձել է ապրանքների վաճառքի վրա: 

Ստորոբերյալ գրաֆիկում մանրածախ ապրանքաշրջանառության կախումը դրամական փոխանցումներից այնքան ակնհայտ է, որ հատուկ պարզաբանումների կարիք չի զգում:  Նշենք, որ կորելացիայի գործակիցը հավասար է  1-ի, ինչը ցուցանիշների միջեւ շատ ամուր կապ է ենթադրում: Գրաֆիկից ակնառու կերպով երեւում է նաեւ փոխանցումների գումարի եւ մանրածախ ապրանքաշրջանառության հարաբերակցությունը: 

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ