Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: