News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աաշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:

Հանդիպման մասնակիցներին երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև դրանց ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ հավաք էին անցկացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` հայտնելու իրենց խիստ մտահոգությունը Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ: Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշել էր, որ յուրաքանչյուր արցախցի այսօր փորձում է հաղթահարել դժվարին փորձություններ, բայց  տեղահանվածների վիճակն այս պահին անհամեմատ  ավելի ծանր է։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք է կազմակերպվել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Թողնում եմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը. Մասիս Մայիլյան
Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում...
Ամենաշատ