News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ազատության հրապարակում նստացույց անող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիրների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, քաշքշուկ է տեղի ունեցել, որի արդյունքում մի տարեց տղամարդ տուժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստանի» անդամ, նստացույցի մասնակից Գագիկ Եղիազարյանը:

Գագիկ Եղիազարյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները խնդրել են 4 ժամով շենքից իջեցնել «Նոր Հայաստան» գրությամբ պաստառը, նստացույցի մասնակիցները համաձայնել են, սակայն, այսօր պաստառը հետ փակցնելիս ոստիկանությունը թույլ չի տվել, ինչից էլ ոստիկանների եւ նստացույցի մասնակիցների միջեւ քաշքշուկ է սկսել:

«Նստացույցի մասնակիցները 3-4 հոգի են եղել, ոստիկանները մեծաթիվ, քաշքել, հարվածել են մերոնց, երբ նրանք պաստառն են փակցրել, թույլ չեն տվել: Պարգեւ պապի ինքնազգացողությունն է վատացել, վզի շրջանում վնասվածք էր ստացել, բուժօգնություն ցույց տվեցի, հիմա գնացել է տուն»,-պատմեց նստացույցի մասնակիցը:

Գագիկ Եղիազարյանի խոսքով՝ երբ իրենք փորձել են հարցը պարզաբանել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ, վերջինները հայտարարել են, թե իրենք ոչ թե խնդրել են ժամանակավորապես հեռացնել պաստառը, այլ ընդմիշտ՝ պատճառաբանելով, թե շենքը պատմամշակութային հուշարձան է:

«Այսքան ժամանակ այդ պաստառը կախված է եղել, եւ դա ոչ մի վնաս չի հասցրել պատմամշակութային շենքին, մենք նույնիսկ մի մեխ անգամ չենք խփել, այն փակցրել ենք հին մեծ պաստառների վրա»,-ասաց Գագիկ Եղիազարյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ Ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են պատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք». Բագրատ Սրբազանի ուղերձը
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում…
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են…
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ...
«Ժողովուրդ». Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել...
«Ժողովուրդ». Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները...
«Փաստ». Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու
Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ