News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են երկրորդ եւ երրորդ բանակային զորամիավորումների 2015 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստերին:

Ռազմական խորհրդի նիստերի ընթացքում ուսումնական տարվա լավագույն արդյունքներ ցուցաբերած զինվորական ստորաբաժանումներին հանձնվել են պատվո դրոշներ:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները: Վերլուծվել են անցկացված մարտական եւ զորահավաքային պատրաստականության, օպերատիվ եւ շտաբային պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կրման պայմանների եւ թիկունքային ապահովման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության եւ առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու, զինծառայողների ինքնուրույնության ու նախաձեռնողականության աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը: Ձեռք են բերվել ժամանակակից հեռահար, ճշգրիտ միջոցներ, լրակահավորվել եւ տարբեր միջոցներով հագեցվել են մարտական հենակետերը, ինժերենական ամրաշինական կառույցներն ու արգելափակոցները: Շահագործման են հանձնվել ռազմական նշանակության մի շարք նոր օբյեկտներ, թարմացվել է զորամասերի ուսումնանյութական բազան: Հրամանատարի եւ զինվորի ճիշտ փոխգործակցության, նոր մարտավարական ձեւերի կիրառման շնորհիվ նշյալ միջոցառումները թույլ են տվել վերահսկելու հակառակորդի շարժը, դիմագրավելու յուրաքանչյոր ոտնձգության՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով պատժիչ գործողություններ, լիարժեք կերպով կատարվել է պետական սահմանի պահպանության խնդիրը:

«Փառք ու պատիվ ամեն օր խաղաղություն պարտադրող հայ զինվորին ու սպային եւ ակնածանքով խոնարհում զոհված զինծառայողների հիշատակի առջեւ»,- ամփոփելով ռազմական խորհրդի նիստերը` երախտիքի այս խոսքերով է իր եզրափակիչ խոսքը սկսել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արձանագրված հաջողությունների խորապատկերում բարձր գնահատելով ազգային բանակի յուրաքանչյուր օղակի դերն ու նշանակությունը` Սեյրան Օհանյանը անդրադարձ է կատարել առկա որոշակի բացթողումներին, դրանք վերացնելու հիմնական միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2016 ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման եւ շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

Շնորհակալություն հայտնելով լարված, քրտնաջան աշխատանքի եւ բարեխիղճ ծառաության համար` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին նկատել է, որ աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական անկանխատեսելի իրադրության պայմաններում տարեցտարի ավելի է բարձրանում զինված ուժերի դերն ու նշանակությունը, առավել համախմբված ու համարձակ գործելու անհրաժեշտությունը, հորդորել է նոր ուսումնական տարում եւս ջանք ու եռանդ չխնայել առկա հաջողությունները բազմապատկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ