News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկար տարիներ արտաքին տրասնֆերտները մեր բնակչության զգալի մասի համար եկամտի, ինչպես նաեւ երկիր տարադրամի հզոր ներհոսքի աղբյուր էին համարվում: Այսինքն, այսպես կոչված «նավթադոլարներ»: Բայց այդ  «հաջողությունների» էյֆորիան սկսեց աստիճանաբար գոլորշիանալ:

Ընդունված կարծիք կա, թե Ռուսաստանի տնտեսության ճգնաժամը  (որտեղից գալիս է տրանսֆերտների առյուծի բաժինը) առաջացել է Արեւմուտքի երկրների պատժամիջոցների հետեւանքով: Սակայն որոշ փորձագետներ  (այդ թվում նաեւ` Ռուսաստանին բարեկամ Չինաստանից) մնում են այն կարծիքին, որ ճգնաժամի առաջին նշաններն ի հայտ են եկել արդեն   2012-ին եւ հիմնականում կապված էին տնտեսության ապաարդյունաբերականացման եւ գյուղատնտեսության անկման հետ:  

Այդ ազդանշաններից ելնելով` մեր պաշտոնյաներն ուղղակի պարտավոր էին նախապես կանխատեսել տրանսֆերտների անկումը: Չէ՞ որ Արեւմուտքի երկրների պատժամիջոցները, ինչպես նաեւ նավթի համաշխարհային գների անկումն ընդամենը արագացրին եւ վատթարացրին ռուսական տնտեսության ճգնաժամը

Բայց տնտեսական բլոկի նախարարությունների եւ տեսչությունների հզոր բլոկը փաստացիորեն տարիներով խրախուսում էր աշխատունակ բնակչության մեկնումը   (սեզոնային կամ մշտական) արտասահման: Դրա հետեւանքով տրանսֆերտները դարձան մեր տնտեսության հիմնական գործոններից մեկը, ինչն էլ դարձավ դանդաղեցված գործողությամբ ական:  

Նշենք, որ Ռուսաստանից տրանսֆերտների անկումն առաջացել է տարադրամների փոխարժեքների անկումից: Ռուսաստան մեկնած ներգաղթյալը իր վաստակի մի մասը հայրենիք ուղարկելով, ռուբլով նույն գումարի դիմաց ներկայումս գրեթե  2,3 անգամ պակաս ԱՄՆ-ի դոլար է ստանում, քան երկու տարի առաջ: 

Միաժամանակ Հայաստանում դոլարի փոխարժեքն այս ժամանակահատվածում բարձրացել է մոտավորապես  19 տոկոսով: Դրա հետեւանքով,  «տրանսֆերտներ» ստացողի համար դոլարը դրամի փոխելիս այդ վնասը նվազում է մինչեւ 1,9 անգամ:

Տրանսֆերտներ են ստացվում նաեւ ռուսական ռուբլով: Մինչդեռ Հայաստանում ռուբլու փոխարժեքը նվազել է գրեթե կրկնակի չափով: Այդ պատճառով ռուբլին դրամի փոխելու դեպքում տրանսֆերտ ստացողների կորուստները գրեթե այնքան են, որքան Ռուսաստանից դոլար ստանալիս:   

Պարզ է, որ ռուսական ռուբլու հետագա թուլացման դեպքում այդ վնասն ավելի կմեծանա: Անկախ նրանից, թե այդ գումարները ռուբլով են ստացվում, թե դոլարով:

Ստորոբերյալ գրաֆիկում ցույց է տրվում, թե որքան դրամ կարելի է ստանալ, ասենք,   10 հազար ռուսական ռուբլու փոխանցման դեպքում 2016-ի հունվարին եւ  որքան էր հնարավոր երկու տարի առաջ: Նշենք, որ հաշվարկները մասամբ պայմանական բնույթ են կրում տարադրամների միջին արժեքի եւ փոխարժեքի միջեւ տարբերությունների պատճառով:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ