News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձեւերն այսօրվա աշխարհում ոչ մի նշանակություն չունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերի ընդունման հնարավորությունը:

Նրա խոսքով, ԵԽԽՎ առաքելությունը հավասարակշռված մոտեցում ցուցաբերելն է: Բայց, քաղաքագետի համոզմամբ, զգալիորեն նվազել է այդ կազմակերպության կշիռը, եւ եվրոպական բյուրոկրատիան այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ:

Անդրադառնալով հարցին, թե այդ բանաձեւերի ընդունումը ինչպես կարող է ազդել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի վրա, Հարությունյանն ընդգծել է. «Սահմանին լարվածության մեծացումը բացարձակապես կապված չէ այդ բանաձեւերի հետ: Ադրբեջանն իրեն ավելի համեստ կպահի, քանի որ էապես փոխվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Դա, իր հերթին, փոխում է Ռուսաստանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ»:

Հարությունյանի խոսքով, ակնհայտ է, որ այսօր Ադրբեջանի առարկությունները Ռուսաստանի կողմից ընկալվում են որպես երրորդ ճակատի բացում, եւ որեւէ գործողության դեպքում՝ ադրբեջանցիները կարող են բավական խիստ պատասխան ստանալ:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ