News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2015թ. ընթացքում ՀՀ 3869 քաղաքացիների համար ՌԴ տարածք մուտքի իրավունքը վերականգնվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ  միգրացիոն ծառայության կայքից։

Նախորդ տարում միգրացիոն ծառայություն է դիմել 7843 քաղաքացի՝ խնդրելով վերացնել ՌԴ մուտք գործելու արգելքը: Ընդունված դիմումները հայկական կողմն ուղարկել է ՌԴ, եւ արդեն 7220-ի վերաբերյալ ռուսական կողմը կայացրել է որոշում: Այդպիսով, 3869 քաղաքացի իրավունք է ստացել՝ մեկնել ՌԴ, մինչդեռ 2093-ի դեպքում արգելքը չի հանվել: Ստացված պատասխանների թվում դրական պատասխանները կազմում են 54 տոկոս:

Նշենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումներով պայմանավորված՝ բազմաթիվ ՀՀ քաղաքացիների նկատմամբ սահմանվել է ՌԴ մուտքի արգելք: ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՄՊԾ-ն հավաքագրում է ՌԴ մուտքի արգելքը վերանայելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին և փոխանցում դրանք Ռուսաստանի ԴՄԾ: Վերջինս դրանք քննարկելով որոշում է կայացնում մուտքի արգելքը բացելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Նշված աշխատանքները սկսել են տարվել 2014թ. մայիսի 28-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ