News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոռիում հունվարի 24-ին տեղացած առատ ձյան պատճառով բազմաթիվ դժվարություններ են առաջացել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 17-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցի վրա շղթայական ավտովթար է տեղի ունեցել «ՎԱԶ-2107», «Շեւրոլետ» եւ շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների միջեւ, որի հետեւանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Շուրջ մեկ տասնյակից ավելի վթարներ էլ արձանագրվել են մարզի տարբեր քաղաքներում:

Արդեն ժամը 20.00-ից հետո ճանապարհներն ամբողջովին պատվել են մերկասառույցով, ինչի հետեւանքով Ճանապարհային ոստիկանության Լոռու մարզային վարչությունը որոշում է կայացրել արգելել բեռնատար մեքենաների ընթացքը դեպի Վանաձոր-Ալավերդի եւ Սպիտակ-Երեւան ուղղություններով:

Ողջ գիշեր նշված մեքենաների վարորդները ստիպված են եղել մնալ մեքենաներում: Մինչ այս պահը մարզի բոլոր միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ճանապարհները դժվարանցանելի են:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ