News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի չափ տեղումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ, Հրազդանում 86 սմ,  Ապարանում 65 սմ, Քաջարանում 63 սմ, լեռնային մարզերում բուք է եւ ցածր տեսանելություն: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է:
Մասնավորապես, Ամասիայի եւ Աշոցքի հատվածում այն հասել է արդեն -16...-17 աստիճանի, Երեւանում -4 աստիճանի: 

Օդերեւութաբանների կանխատեսմամբ, ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչեւ վաղը ցերեկը, հանրապետության ողջ տարածքում այսօր եւ վաղը կտեղա ձյուն, լեռնային շրջաններում բուքը կշարունակվի, օդի ջերմաստիճանը  մինչեւ հունվարի 28-ը անըդհատ կնվազի:

Սուրենյանը նշել է, որ ամենացուրտ օրը կլինի հունվարի 28-ը, երբ լեռնային շրջաններում ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչեւ -30, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝  -15...-17 աստիճան: Հունվարի 29-ին եղանակը աստիճանաբար կտաքանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ