News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը Ադրբեջանի լավ ընկերն է: Այս մասին հաղորդել է ադրբեջանական «Ազերի Դեյլի» անգլալեզու լրատվական կայքը՝ Պեդրո Ագրամունտի ընտրության մասին լուրը վերնագրելով՝ «Ադրբեջանի լավ ընկերը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ»:

«Ազատության» փոխանցմամբ, 67-ամյա իսպանացի պատգամավորը սկանդալի կենտրոնում հայտնվեց դեռեւս 2012 թվականին, երբ «Եվրոպական կայունություն նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնը հրապարակեց հայտնի սկանդալային զեկույցը՝ «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը ստիպում Եվրոպայի խորհրդին լռել» վերտառությամբ փաստաթուղթը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց Ագրամունտն է։

Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի իշխանություններին բարեկամաբար վերաբերվող իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներից մեկը, եվրոպական հանրությանը Ադրբեջանի ընդդիմության ձայնը հասցնելու փոխարեն` «դարձել է Եվրոպայում Ալիեւի կլանի գլխավոր լոբբիստներից մեկը, դրա դիմաց Բաքվից ստանալով մետաքսե գորգեր, ոսկյա եւ արծաթյա զարդեր ու այլ շռայլ նվերներ»։

Վերլուծական կենտրոնը մեկ տարի անց՝ արդեն 2013 թվականին, կրկին անդրադառնալով Ադրբեջանում իսպանացի քաղաքական գործչի հերթական առաքելությանը, հրապարակել է մեկ այլ զեկույց` «Կեղծիքի պատկերը. ինչպես են դիտարկել Ադրբեջանը, կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» վերտառությամբ փաստաթուղթը, որում հեղինակը կրկին բարձրաձայնում է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումների եւ այդ ամենի վերաբերյալ Ագրամունտի ոչ օբյեկտիվ գնահատականների մասին, մասնավորապես այն, որ իսպանացի պատգամավորը հաջողությամբ սրբագրել է ադրբեջանցի իրավապաշտպանների վկայությունները եւ Ադրբեջանը Եվրոպային ներկայացրել որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մի երկիր։

Ագրամունտի գործունեության շուրջ կրքերը բորբոքվեցին հատկապես անցյալ տարի, երբ վերջինս ԵԽԽՎ-ին ներկայացրեց իր համահեղինակած վերջին զեկույցը Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ։

«Մեղմ, հաճախ իրականությունից կտրված վկայություններ, որոնք այդպես էլ ճշգրիտ կերպով չներկայացրեցին երկրում օր-օրի վատթարացող իրավիճակը», - այսպես էին արձագանքում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները իսպանացի պատգամավորի հեղինակած փաստաթղթին։

Դեռեւս 2014 թվականին, երբ հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների մասին հերթական անգամ պետք է զեկույց պատրաստի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, ադրբեջանցի իրավապաշտպանների շրջանում բողոքի ալիք բարձրացավ։

«Նա հայտնի է ադրբեջանցի իշխանությունների նկատմամբ իր լոյալությամբ», - «Կավկազսկի Ուզել»-ին ասել էր իրավապաշտպան Արզու Աբդուլաեւան։

«Ոչ օբյեկտիվ եւ չափազանց մեղմ», - նույն լրատվամիջոցում իր գնահատականն այսպես էր ձեւակերպել իրավապաշտպան Լեյլա Յունուսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ