News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած հակահայկական զեկույցի կապակցությամբ նամակ է գրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին։

«Ես ուրախ եմ տեսնել, որ ԵԽԽՎ-ն մերժել է առաջարկած բանաձեւը, որը երկրորդ պլան է մղում Կովկասում խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերը։

Ես հանգստյան օրերին հեռախոսազրույց եմ ունեցել մեր դիվանագետների, այդ թվում՝ Եվրոպայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջոն Հեֆերնի եւ եվրոպական երկրներում ԱՄՆ մի շարք դեսպանների հետ։ Ես Պետդեպարտամենտին կոչ եմ անում հակազդել այդ բանաձեւին»,- գրել է կոնգրեսականը նամակում։

Նա նշել է, որ բանաձեւը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը փոխարինել  ԵԽԽՎ-ով, իսկ ԱՄՆ-ը ներկայացված չէ այդ կառույցում։ Այդ կապակցությամբ Շերմանը Քերրիին կոչ է արել  հակազդել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը ձախողված համարելու եւ այդ կառույցի լիազորությունները ԵԽԽՎ-ի կողմից ստանձնելու ցանկացած փորձին։

«ԱՄՆ-ը շարունակում է մյուս համանախագահների հետ մասնակցել ԵԱՀԿ ՄԽ գործընթացներին, որը լավագույն ձեւաչափն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար արդար եւ խաղաղ լուծում գտնելու համար։ Ես շարունակելու եմ մնալ Հայաստանի եւ Արցախի կողքին խաղաղության եւ անվտանգության նրանց ձգտումներում։

Մինսկի խմբի ձեւաչափից հրաժարվեը ոչ  միայն վատ է, այլեւ վիրավորական ամերիկացի ժողովրդի եւ դիվանագետների համար։ 20-րդ դարում հարյուր հազարավոր ամերիկացիներ են զոհվել Եվրոպայում խաղաղություն հաստատելու համար։ Իսկ հիմա մեզ ասում են, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող խումբը պետք է իր լիազորությունները հանձնի մի կառույցի, որում ներգրավված չէ ԱՄՆ-ը։

Այս բանաձեւը թելադրված է հիմնականում Ադրբեջանի կողմից։

Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է իր անհամաձայնությունը հայտնի այդ բանաձեւի կապակցությամբ»,- գրել է Շերմանը նամակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ