News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Հունաստանի, Չեխիայի եւ Կիպրոսի պատվիրակությունների անդամները Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ընթացքում քվեարկել են Հայաստանի օգտին: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցի քվեարկությանը:  

Ադրբեջանը, նրա խոսքով, պարտություն է կրել: «Շատ կարեւոր է, որ չեզոքացվեց Ռոբերտ Ուոլթերի զեկույցը: Դա հայկական դիվանագիտության հաջողությունն էր:  Չեզոքացվել է ադրբեջանցիների ձգտումը` ղարաբաղյան հարցի քննարկումը տեղափոխել այլ հարթություններ: Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց նպատակներին չհասան», - ընդգծել է Շարմազանովը: Եվրոպացի պատգամավորները, շարունակել է նա, հանդես եկան խնդիրն այլ հարթություն տեղափոխելու Ադրբեջանի նկրտումների դեմ: «Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին, կարծում եմ, այստեղ ավելի շուտ դեր է խաղացել խնդրի սոցիալ-մարդասիրական բնույթը: Բայց այս սոցիալ-մարդասիրական հարցում քաղաքական շեշտադրումներ կային: Եթե զեկույցները տարբեր օրերի քննարկվեին, գուցե Մարկովիչի զեկույցն էլ չընդունվեր: Բայց դա չարյաց փոքրագույնն է», - նշել է Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով, բոլոր երկրները, որոնց հետ բարեկամության խմբերի ղեկավարն է ինքը, Հայաստանի համար դրական արդյունք են արձանագրել:  «Նախ` Հունաստանի մասին. հունական պատվիրակության 4 անդամ երկու քվեարկությանն էլ «դեմ» է քվեարկել հակահայկական զեկույցներին, իսկ 2 անդամ` «կողմ»: Դա այն դեպքում, երբ բոլորը գիտեն. Հունաստանի պատվիրակության կազմում Դորա Բակոյանիս կա, որն ադրբեջանամետ դիրքորոշում ունի. առաջին տարին չէ, որ նա ԵԽԽՎ-ում պաշտպանում է Ադրբեջանի շահերը», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Երկրորդ, շարունակել է նա, Չեխիայի պատվիրակությունը գրեթե ամբողջությամբ դեմ էր հայկական տեսանկյունին եւ Ադրբեջանի օգտին էր քվեարկում: «Մենք հասանք նրան, որ չեխերը չմասնակցեցին առաջին քվեարկությանը, իսկ երկրորդ քվեարկությանը չեխ սենատորներից մեկը դեմ քվեարկեց ադրբեջանամետ զեկույցին», - հիշեցրել է Շարմազանովը: Ինչ վերաբերում է բալթյան երկրներին, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի խոսքով, վերջիններս երբեք այսքան միասնական հանդես չէին եկել հայկական կողմի դիրքորոշման օգտին: «Լատվիան 100 տոկոսանոց արդյունք ապահովեց. 0 ձայն «կողմ», 2 ձայն «դեմ», այդպես քվեարկեց նաեւ Էստոնիան, իսկ Լիտվայի ձայները բաժանվեցին հետեւյալ կերպ.  2 ձայն «դեմ», 1 ձայն «կողմ», - արձանագրել է Շարմազանովը: ԱԺ-ի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել այն երկրների պատվիրակությունների անդամներին, որոնց հետ բարեկամության խմբերի ղեկավարն է հանդիսանում ինքը այն բանի համար, որ հասկացել են, որ նշված երկու զեկույցի ընդունումը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլոր երեք երկրում Հայաստանի դեսպաններին. Արա Այվազյանին (Լիտվայում), Գագիկ Ղալեչյանին (Հունաստանում) եւ Տիգրան Սեյրանյանին (Չեխիայում), մեր սփյուռքի ներկայացուցիչներին», - հավելել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում եվրոպացի խորհրդարանականները քննարկեցին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի    «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավված տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը դիտավորյալ զրկում են ջրից» հակահայկական զեկույցները: Ուոլթերի զեկույցը մերժվել է 70 «կողմ» ձայնով, սակայն Մարկովիչի զեկույցը ԵԽԽՎ նստաշրջանում ընդունվել է 98 «կողմ» ձայնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ