News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» նախաձեռնությունը միասնական դաշինքով 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու օրակարգ չունի, հետեւաբար չի կարող քննարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջարկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

«Իսկ մեր օրակարգում կա՞ն ընտրությունները։ Կեղծարարական մեքենայի պարագայում ինչպես պիտի  հաղթել։ Եթե գողերը եւ ընտրություն են կազմակերպում,  եւ ձայներ հաշվարկում, եւ արդյունքները որոշում, ի՞նչ միասնական դաշինքի մասին է խոսքը»,-նկատեց նա:

Վարուժան Ավետիսյանը դժվարացավ ասել՝ ինչպես կվարվեն, եթե իրենց ճակատին միացած ուժերը  ընդունեն Հրանտ Բագրատյանի առաջարկը։

«Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, չեմ կարող վերաբերմունք արտահայտել։ Ընտրությունների համակարգը վերածվել է ժողովրդի իշխանության յուրացման ու վարչախմբի վերարտադրության գործիքի։ Ինչքան էլ փորձեն դրա մեջ աշխատել,  արդյունքը նույնն է, քանի՞ անգամ պիտի փորձես»,-ընդգծել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն առաջարկել է բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հաղթել: «Եթե հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ապա բոլորը ձայն են տալու այս միավորմանը: Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ հրավիրում եմ՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, եթե մեկին մոռացել եմ, հազար ներողություն: Եթե այդ ուժերը միավորվեն, հաղթում են պառլամենտական ընտրություններում»,-ասել է Բագրատյանը:

Ըստ նրա, միանալու դեպքում՝ վիճակահանությամբ են որոշելու ցուցակի հաջոդրականությունը, իսկ քարոզարշավի ծախսը հավասարապես բաշխելու են: Նա հայտարարել է, թե ՀՀԿ-ն 5 տոկոս ձայն չունի, իսկ ՀՅԴ-ի հետ ավելի քիչ ձայն կստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ