News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ներմուծվող դեղերի հայոց լեզվով ներդիրի բացակայությունը հիմք չէ դեղերի ներմուծումը մերժելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Հայաստանի ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում օգտագործվող դեղերի 95 տոկոսը ներմուծվում է արտերկրից, որոնք առավել խիստ են կանոնակարգվում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձանաքել է, որ ոչ միայն դեղերի ներդիր թերթիկը պետք է միշտ հայերեն լինի, կարեւոր է նաեւ, որ բժիշկներն էլ խոսեն հայերեն. «Եղբայր, պետք է հիշեցնել, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Հիմա դրսում սովորած գործիչներ կան, իրենց թույլատրե՞նք անգլերեն գան զեկուցեն»,-ասել է նա:

Փաշինյանն առաջարկել է նաեւ համացանցում տեղադրել դեղերի մասին տեղեկությունները, ինչին Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է. «Ինչպե՞ս կարող է գյուղական վայրում մարդը մտնի ինտերնետ, նայի դեղի բաղադրությունն ու օգտագործման ցուցումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ