Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր՝ մարտի 14-ին, ժամանել են Հայաստան:
Վենետիկի հանձնաժողովի կայքի փոխանցմամբ, խումբը եռօրյա այցի նպատակն է Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի քննարկումը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այս օրերին հանդիպումներ կունենան խորհրդարանական խմբակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ:
Հիշեցնենք, որ Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Հանձնաժողովն իր դիրքորոշումը դեռեւս չի հայտնել, սակայն Հայաստանի կառավարությունն այն արդեն դրել է շրջանառության մեջ:





























