News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի համար պատասխանատվություն է կրում այդ օրվա իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախկին անդամ, պատգամավոր Վարդան Օսկանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք 2008 թվականի մարտի 1-ին հեռուստաետսությամբ ունեցած իր ելույթը խոչընդոտ չէ կուսակցություն ստեղծելու համար:

«Մարտի 1-ի հարցին բազմիցս անդրադարձել եմ, իհարկե, դա մեր սեւ էջերից մեկն է: Իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում այդ օրվա համար, իշխանությունը չպետք է թույլ տար, որ նման բան տեղի ունենար, ես այդ իշխանության մաս եմ եղել եւ խորհուրդ կտամ գնաք յութուբում նայեք իմ ելույթը»,- ասել է Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ իր ելույթը տեղի է ունեցել Երեւանում կրակոցներից մի քանի ժամ առաջ:

«Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է եւ նման զարգացումներ կարող են լինել, ես փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առջեւ ու կոչ անել ե'ւ հանրապետության նախագահին, ե'ւ իշխանություններին, ե'ւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որ խուսափենք մարտի 1-ից»,-ընդգծել է Օսկանյանը:

Հարցին, թե արդյոք իր նոր ստեղծվելիք կուսակցության օրակարգում կլինի՞ Մարտի 1-ի բացահայտման հարցը ԱԳ նախկին նախարարը պատասխանել է. «Իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, այնպես որ էնտեղ բնականաբար, աջակցություն կլինի եւ ինչքան թափանցի կլինեն այդ հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացման համար»:

Օսկանյանը հերքել է նաեւ արտաքին ուժերի հետ իր կուսակցության կապը: Նրա խոսքով, իրենց քաղաքական գիծը լինելու է կոմպլեմենտարիզմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ