News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ են մեր ֆերմերները լքում հայրենի գյուղն ու մեկնում Ռուսաստան՝ ժամանակավոր աշխատանքի: Ընդ որում՝ հաճախ շատ ծանր ֆիզիկական աշխատանքի: Պատճառները բոլորին են հայտնի: Օտար ափերում վաստակածն ավելին է, քան ֆերմերային տնտեսությունից «եկամուտը»: «Եկամուտը» պատահաբար չենք չակերտներում գրել. արդյո՞ք եկամուտ կարելի է համարել այն, ինչ ֆերմերները ստանում են իրենց տնտեսություններում թափած քրտինքի դիմաց:

Անցյալ տարի, պաշտոնական տվյալներով, գյուղատնտեսական ոլորտում երկնիշ աճ է արձանագրվել՝ 11.7%: Բայց նույնիսկ այս ֆենոմենալ հաջողության պարագայում, ֆերմերային տնտեսության հաշվարկում համախառն արտադրանքը համեստ մեծություն է կազմում: Ըստ հաշվարկների, միջինը մեկ ֆերմերին (ներառյալ՝ նրա ընտանիքի անդամներին) բաժին է հասնում ամսական 50 հազար դրամից էլ պակաս:

Բայց հարկավոր է հաշվի առնել մեկ կարեւոր հանգամանք: Վերոնշյալ թիվը դրամական եկամուտ չէ, այլ ընդամենն աբստրակտ մեծություն: Այս գումարից պետք է դուրս բերել տնտեսությունը վարելու համար ֆերմերերի ծախսերը, բացի այդ, արտադրանքի զգալի մասը տարբեր նպատակներով հենց տնտեսությունում է մնում, այսինքն՝ չի վաճառվում: Արդյունքում միայն խորհրդանշական գումար է մնում: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչն է մարդկան ստիպում արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան:

Ոլորտում առկա խնդիրները ֆերմերները միայնակ լուծել չեն կարողանում: Տարիներ առաջ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակում սկսեցին ֆերմերային կոոպերատիվներ ձեւավորել՝ ընտանի անասունների արոտավայրերը համատեղ օգտագործելու համար: Հիմա այդպիսի կազմակերպությունները շուրջ 150-ն են: Կարծես քիչ չէ: Բայց դրանցում մեր ֆերմերների միայն փոքր մասն է ընդգրկված:

Բացի այդ, ավագ սերնդի բազմաթիվ ֆերմերներ, այսինքն՝ նախկին կոլխոզների աշխատողներ, անվստահությամբ են վերաբերվում կոլեկտիվների ստեղծման գաղափարին: Դառնալով հողի սեփականատերեր՝ նրանք ամենեւին էլ չեն ցանկանում վերադառնել «կոլխոզային» անցյալին, երբ իրենք դաշտերում քրտինք էին թափում, իսկ ադմինիստրացիան «ղեկավարում էր»: Հնարավո՞ր է նոր կազմակերպություններում իշխանության «բռնազավթումը», քանի որ այդ դեպքում կոնֆլիկտներից խուսափել հնարավոր չի լինի: Սակայն մասնագետները պնդում են, որ իրավական բոլոր հիմքերը կան՝ վիճելի հարցերը լուծելու համար:

Արդյունքում «քիչ» բան է մնում. պարզապես ֆերմերներն իրենք պետք է կոոպերատիվների ստեղծման նախաձեռնություն ցուցաբերեն՝ ելնելով «խեղդվողի փրկությունն իր իսկ ձեռքերում» է սկզբունքից: Քանի որ պետության օժանդակությունը զուտ խորհրդանշական է, եթե համեմատենք զարգացած երկրներում գյուղատնտեսական դոտացիաների հետ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ