Նյու Յորքում կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի եւ էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումը կայացել է Նյու Յորքում Թուրքական տանը թյուրքալեզու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում:
Դավութօղլուն իրար գլխի էր հավաքել Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի արտգործնախարարներին: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: