News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների պատկերը  նույնիսկ դժվար է համեմատել 1992 թվականի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը հակադրվել է Ժնեւյան հիմնական գրեթե բոլոր հոդվածներին. «Ադրբեջանը, լինելով ճանաչված պետություն, պահում է իրեն՝ որպես ահաբեկչական խումբ ու միավոր: Նրանց կողմից իրականացված վերջին գործողությունները կարելի է համեմատել «Իսլամական պետության» հետ։ Խոսք է գնում այնպիսի հանցագործությունների մասին, որոնք կարելի է բնութագրել այն ցեղերին, որոնք շատ հեռու են որեւէ տեսակի քաղաքակրթությունից»:

Լարիսա Ալավերդյանը  հորդորել է, որ լրատվամիջոցները նրբանկատ գտնվեն անհայտ կորածների մասին տեղեկություններ հաղորդելիս։

«Սկսած 1988 թվականից մենք ունեցել ենք բավականին ակտիվ կապեր Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների եւ մինչեւ անգամ քաղաքացիների հետ, դա դեռեւս սովետական ժամանակներից պահպանվում էր։ Եւ այն ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ հարցերը այլ ձեւով էին լուծվում՝ որոնողական աշխատանքներով։ Այսօր մենք ունենք պետական հանձնաժողով եւ Հայաստանում, եւ Արցախում։ Քանի որ մեր հասարակական կազմակերպությունը անդամ է այդ պետական հանձնաժողովի, մենք փաստորեն ուշի ուշով նայում ենք՝ ինչ հայտարարոթյուններ են լինում եւ բոլորին կոչ ենք անում հետեւել անհայտ կորածների ու գերինների հարցերով հանձնաժողովի աշխատանքին։ Ես կխնդրեի, որ անհայտ կորած բառակապակցությունը չփոխարինել  գերիներ տերմինով։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ