News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ընդամենը 8 տարի է անցել, բայց ահագին բան է փոխվել: Հիմա կողքի աչքով նայում ես, ասում ես՝ էս ի՞նչ արեցին տղերքը: Ցավում եմ, որ այն հողը, հայրենիքի այն կտորը, որի համար նրանք հերոսաբար մարտնչեցին, իրենց բաժին պատերազմում հաղթեցին, իրենց կյանքը տվեցին, այլևս չկա կամ դեռ մերը չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը:    

Նրա խոսքով, այսօր չկա որևէ հայ, որը չի ափսոսում հողերի կորստի համար: Նա վստահ է, որ հայրենիքի պաշտպանության համար պայքարած տղաների  կերպարներով երեխաներ են դաստիարակվում:

«Մի պատանի տղա կա, ասում էր ուզում եմ գնամ Ադամի տուն, տեսնեմ՝ ի՞նչ օծանելիք էր նա օգտագործում: Կարո՞ղ է այս տղան այլ արժեքներ ունենալ, ես չեմ հավատում: Կարո՞ղ է վաղը կամ մյուս օրը հայրենիքը նրա համար թանկ չլինի, ես չեմ հավատում: Մեր տղաները, Ադամը և նրա նմանները կրթում են այս նոր սերնդին: Կապ չունի՝ որքան ժամանակ կանցնի, նրանք միշտ մնալու են պատմության մեջ: Ես դա մարդկանց արձագանքներից եմ հասկանում, և դա ինձ ապրեցնում է»,-ասում է Գայանե Անտոնյանը:

Նա պատմում է, որ այս տարիների ընթացքում 2 գիրք և 6 երգ է գրվել Ադամի մասին, սակայն ոչ ընտանիքի միջոցներով, այլ հեղինակների  ցանկությամբ:

Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր տեղում ու ժամանակում: Ադամի մայրը կասկած չունի, որ տղաների անունները ոսկե տառերով են գրվելու պատմության գրքերում:

«Ես հաճախ աղոթում եմ այն տղաների համար, որոնք հիմա կանգնած են սահմանին և ապահովում են իմ թոռնիկի հանգիստ քունը: Եթե մենք շնորհակալ չլինենք նրանց, չենք ունենալ  ո՛չ ընտանիք, ո՛ չ էլ երկիր»,-ասում է Գայանե Անտոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցը: 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ և կորցրել է մոտ 800 հա տարածք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Ամենաշատ