News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատելով Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին:

«Նրա սպանությամբ, գլխատմամբ միջազգային հանրությանը կարող ենք ցույց տալ Ադրբեջանի դեմքը, որը ահաբեկչական խմբավորումներից ոչնչով չի տարբերվում: Բոլոր քաղաքակիրթ երկրները պատերազմի ընթացքում չեն խոշտանգում զոհված քաղաքացիների, զինվորների մարմինները, իսկ Ադրբեջանը գործեց իրական ահաբեկչական խմբավորման նման: Միջազգային ezidipress.com-ի միջոցով հրապարակել են գլխատված Սլոյանի լուսանկարները, որից հետո նաեւ ՄԱԿ-ն անդրադարձավ Քյարամ Սլոյանին գլխատելուն, Թալիշի տարեց բնակիչների մարմինների խոշտանգմանը: Ես, իհարկե, հույս չեմ կապում միջազգային կառույցների հետ, սակայն, կարծում եմ, որ պետք է այդ լուսանկարները հրապարակել եւ ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը»,-ասաց նա:

Բորիս Մուրազին նշեց, որ զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում եւ նրանց օգնելու համար ստեղծվել է նախաձեռնող խումբ` տրամադրվող օգնությունը տեղ հասցնելու, ընտանիքին աջակցելու համար:

«Նախաձեռնող խումբ ենք ստեղծել,  հավաքվել է որոշակի գումար, որոշ խնդիրներ լուծեցինք: Բացվել է հաշվեհամար, որը կփոխարինվի Սլոյանների անձնական հաշվեհամարով, անմիջապես գումարը կփոխանցվի նրա ընտանիքին»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին, քանի որ նրա հարազատներին է հանձնվել զինծառայողի գլուխը, որն ադրբեջանցիները կտրել էին:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվածների մարմինների որոնման եւ դուրս բերման աշխատանքների ընթացքում վերադարձվել ԼՂՀ ՊԲ գլխատված զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը: Բաբայանի տեղեկացմամբ, ադրբեջանցիները, որոնց թվում նաեւ թուրքական ահաբեկիչներ են եղել, գլուխը տարել են գյուղից գյուղ եւ բղավել, որ սա եզդի ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է, եւ որ նույնը կկրկնվի նաեւ քուրդ ժողովրդի հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ