News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մադրիդյան սկզբունքների հարցում Դաշնակցության դիրքորոշումը նույնն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մեր դիրքորոշումը նույնն է: Միջազգային գործընթացն է, որ իր իսկ սկզբունքներին համապատասխան պետք է կարգավորվի: Հակամարտությունների կարգավորման երկու հիմնական սկզբունք գոյություն ունի. «տարածքներ խաղաղության դիմաց», որը մենք մերժել ենք դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, որովհետեւ խաղաղությունը պարգեւ չէ, որ մեկը մյուսին տա: Մյուս տարբերակը՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց», սա էլ Ադրբեջանի թեթեւ ձեռքով գլխիվայր շուռ են տվել, որ սկզբից տարածքներ, հետո՝ կարգավիճակ: Այս սկզբունքը ճիշտ հակառակն է ենթադրում. սկզբից կարգավիճակ, հետո նոր՝ տարածքներ: Այ, եթե վերադառնան այդ տրամաբանությանը, խոսեն կարգավիճակի մասին, խոսեն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին, բանակցությունները, կարծում եմ, կդառնան ավելի արդյունավետ»,-ընդգծել է Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ