News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

HSBC Հայաստանը ներկայացրել է արտարժույթային ռիսկերը հեջավորող ծառայությունը: Էյչ-Էս-Բի-Սի-ի փորձագետները ներկայացնում են Ռուսաստանի և աշխարհի այլ տնտեսություններում տիրող ընթացիկ անկայունությանն ու արտարժութային շուկաների վրա ազդող գործոնները եւ թե ինչպես կարելի է կառավարել, նվազեցնել արտարժութային ռիսկերը այսօրվա պայմաններում:

Այս նպատակով բանկը հրավիրել է Էյչ-Էս-Բի-Սի Ռուսաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի հարցերով տնտեսագետ, Էյչ-Էս-Բի-Սի համաշխարհային հետազոտությունների ներկայցուցիչ՝ Արտյոմ Բիրյուկովին, որը խոսել է ռուսաստանյան շուկայում առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին:

Իսկ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Մարինե Նիկողոսյանը ներկայացրել է Էյչ-Էս-Բի-Սի-ի արտարժութային ֆորվարդներ ծառայությունը:

Արտարժութային ֆորվարդ ծառայությունը, բանկի կողմից առաջարկվող ֆինանսական լուծում է, որով կազմակերպությունները կարող են հեջավորել իրենց արտարժութային ռիսկերը:  Արտարժույթի հեջավորումը ռազմավարություն է, որն ուղղված է նվազեցնելու արտարժույթի ոչ բարենպաստ տատանումների ռիսկերը: Այն կարող է նպաստել հաղթահարելու այն խնդիրները, որոնք առաջանում են ապրանքների ներմուծման և արտահանման ընթացքում, երբ ապրանքների կամ ծառայությունների առքուվաճառքը կատարվում են տարբեր արժույթներով:

Արտարժութային ռիսկի հեջավորման նպատակն է նվազեցնել ապագայում տեղի ունեցող գործարքի փոխարժեքի անորոշությունը:

Կազմակերպությունները արտարժույթի հեջավորման ռազմավարությունն ընտրելիս պետք է առաջնորդվեն այն նպատակով, որ այդ գործարքներն իրականացվում են ապագայի կանխիկ հոսքերի որոշակիության համար եւ ոչ թե դիտարկվեն որպես եկամտաբեր կամ վնասով ֆինանսական գործարք:

Արտարժութային ֆորվարդ ծառայությունը դա առանց եւ ձեւակերպման վճարի պայմանագիր է, որը պաշտպանում է կազմակերպությանը՝ արժույթային զույգի փոխարժեքի անբարենպաստ փոփոխությունից պայմանագրի կնքման եւ մարման միջեւ  ընկած ժամանակահատվածի ընթացքում: Արտարժութային ֆորվարդի հիմնական առավելությունն այն է, որ այն հնարավորություն է ընձեռում կատարել բյուջեի կանխատեսում, ստացվելիք եւ վճարման ենթակա գումարների արժույթների համադրում, ֆիքսված արտարժութային փոխարժեքի ապահովում որոշակի ժամանակահատվածում եւ ժամանակացույցով վճարումներ կատարելու հնարավորություն:

«Մենք այստեղ ենք ոչ միայն քննարկելու, այլ նաեւ մեր հաճախորդներին համապատասխան լուծումներ առաջարկելու համար եւ կփորձենք այնպես անել, որ այս սենյակից դուրս գալիս նրանք ավելի լավ պատկերացում ունենան այսօրվա համաշխարհային տնտեսական իրավիճակի եւ ժամանակին բնորոշ ռիսկերի մասին: Մենք պատրաստենք եւ ուրախ կլինենք, ցանկության դեպքում  օգնել մեր հաճախորդներին կազմել, կառուցել իրենց բիզնեսին համապատասխանող արտարժութային ռազմավարությունը:

Այսօրվա գործարարների համար անհրաժեշտություն է համաշխարհային տնտեսության միտումներին ուշի-ուշով հետեւելը, եւ թե ինչ լուծումներ կարող են առաջարկել ֆինանսական հաստատություններն՝ օգնելու իրենց հաճախորդներին ռիսկերի կառավարման գործում»,-հանդիպման բացմանը ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ