News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Իսրայելի նախագահները թուրք-իսրայելական հաշիվներ են պարզել CNN-ի եթերում:

«Մենք դեմ չենք Իսրայելին, սակայն իրավունք ունենք քննադատել նրա քաղաքականությունը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ինքը հրաժարվել Նյու Յորքում բանակցություններ վարել Շիմոն Պերեսի հետ, Գյուլը հայտարարել է, որ Իսրայելի ղեկավարները փորձում են արդարացնել իրենց սխալները՝ անհիմն մեղադրանքներ ուղղելով Թուրքիայի հասցեին։ «Ինչպե՞ս կարող եմ ես չնկատել այն փաստը, որ իմ երկրի քաղաքացիներ են սպանվել։ Ինչպե՞ս ես կարող եմ մոռանալ դա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան մեկ անգամ չէ, որ Իսրայելին օգնություն է ցուցաբերել:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն իր հերթին հայտարարել է, որ «Մավի Մարմարա» նավի գրոհը սխալ չի համարում։ Պերեսը հիշեցրել է, որ ինքը ցանկանում էր բանակցություններ անցկացնել Գյուլի հետ։ «Որքան ես հասկացա, ինձանից պահանջում էին, որ ես առաջինը ներողություն խնդրեմ։ Դա ինձ ծայրահեղորեն զարմացրեց»,- ասել է Շիմոն Պերեսը։ Նա,սակայն, ավելացրել է, որ Իսրայելի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ չի փոխվել։ «Իսրայելը Թուրքիայի բարեկամն է, մենք ձգտում ենք պահպանել բարեկամությունը»,- հայտարարել է նա։

Նշենք, որ Իսրայելի նախագահ Պերեսը Թուրքիայի նախագահին առաջարկել էր հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում, սակայն Գյուլը հրաժարվել էր հանդիպումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ