News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահը կրակի հետ է խաղում՝ հայտարարելով, թե պատրաստ է Ադրբեջանի հետ պատերազմին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Արցախի հետ կապված Հայաստանի նախագահի հայտարարությանը՝ կրկին խոսելով Թուրքիայի «բարի կամքի», Թուրքիայում ապրող հայերի ու ապրիլի 24-ի Թուրքիայի նախագահի «ցավակցական» ուղերձին։

Էրդողանը կրկին պնդել է, թե Թուրքիայում 100 հազար հայ կա, որոնցից 50 հազար Հայաստանից են։ «Ապրիլի 24-ին էլ նախորդ տարվա պես ցավակցական ուղերձ հղեցի, սակայն Հայաստանը մեր «բարի կամքը» չի տեսնում։ Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ պատերազմին։ Նա կրակի հետ է խաղում ու Թուրքիային էլ մեղադրում»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Արցախում եւ միայն Թուրքիան է աներկբա աջակցություն հայտնում ադրբեջանական արկածախնդրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ