News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի բնակչության 1/5-ը պատրաստ է քվեարկել իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի օգտին, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան առաջիկա կիրակի։ Նման արդյունքներ է ներկայացրել Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)։

Հարցման մասնակիցների 20 տոկոսը նախապատվությունը տվել է «Վրացական երազանքին», որը հետազոտության հրապարակման պահին արդեն բաժանվել էր առանձին կուսակցությունների։ Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 19 տոկոսը, փոխանցում է Newsgeorgia-ն։

Իրաքի Ալասանիայի «Ազատ դեմոկրատների» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 13 տոկոսը։ Շալվա Նաթելաշվիլիի «Լեյբորիստական կուսակցության» օգտին՝ 8 տոկոսը։ Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժում» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3 տոկոսը։

Հարցվածների 17 տոկոսը չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու։ Իսկ 15 տոկոսը բոլորին դեմ է։ Ընդ որում, հարցվածների 15 տոկոսը վստահ է, որ «Միասնական ազգային շարժումը» մյուս կուսակցություններից ավելի լավ կլուծի պետական խնդիրները։ «Վրացական երազանքի» դեպքում նման վստահություն է հայտնել հարցվածների 13, իսկ «Ազատ դեմոկրատների» դեպքում՝ 5 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ