News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը (ICIJ ) մայիսի 9-ին տվյալների բազա է հրապարակել, որում շուրջ 214 հազար օֆշորային ընկերություններ են ընդգրկված՝ գրանցված 21 տարբեր վայրերում. Նեւադայից մինչեւ Հոնկոնգ եւ Բրիտանական Վիրգինյան կղզիներ:

Այս տեղեկությունը ներկայացվել է, այսպես կոչված, «Պանամյան փաստաթղթերի» հետաքննության շրջանակում, որոնք տեղեկություններ են պարունակում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների եւ դրանց հետեւում կանգնած մարդկանց մասին:

Արխիվում տեղեկություններ կան նաեւ 100 հազար օֆշորային ընկերությունների մասին, որոնք ICIJ-ը հրապարակել է դեռեւս 2013 թվականին:

Նշենք, որ Հայաստանի բաժնում 37 անուն կա, այդ թվում՝ ԴԱՀԿ  նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի:

Հիշեցնենք, որ ապրիլին Վաշինգտոնում տեղակայված ICIJ-ը 11.5 մլն փաստաթուղթ է հրապարակել օֆշորային հաշիվների մասին տվյալներով, որոնք պատկանում են նաեւ գործող եւ նախկին մի շարք համաշխարհային առաջնորդների: Հաշվետվությունները հիմնված են Mossack Fonseca ընկերությունից տվյալների արտահոսքի վրա, որն իրավաբանական աջակցություն է ցուցաբերում օֆշորներում գրանցված ընկերություններին:

Պանամյան փաստաթղթերում հայտնաբերված անձանց անդրադարձել է նաեւ «Հետք»-ը: Ցանկում կան քաղաքականության, բիզնեսի, գիտության եւ այլ ոլորտներում հայտնի անձանց եւ նրանց ազգականների անուններ: Պանամյան փաստաթղթերում կան նաեւ սփյուռքահայեր, շատ են հատկապես Ռուսաստանում բնակվող հայերը: Անմասն չեն մնացել նաեւ քրեական հեղինակությունները:

Օրինակ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյան, քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուփ»-ի նախագահ, 1993-95 թ.թ. ՀՀ ԱԳ նախարարության առաջին քարտուղար Վարդան Տողանյան, ինչպես նաեւ Ուզբեկստանի քաղաքացի Հովիկ Մկրտչյան, ում անունը շոշափվում է փողերի լվացման եւ նարկոառեւտրի գործարքներում, որոնք շաղկապված են Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ի դեպ, Հովիկ Մկրտչյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի զարմիկն է: Իսկ IDea հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի անունն այս փաստաթղթերում արտացոլվել է նրա՝ «Տրոյկա դիալոգ»-ը ղեկավարելու տարիների մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ