News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում դատարանն արգելել է 21-ամյա թունիսցուն ամուսնանալ 71-ամյա շվեյցարուհու հետ: Դատարանը որոշել է, որ Թունիսի 21-ամյա քաղաքացին բոլորովին էլ քնքուշ զգացմունքներ չունի 71-ամ հարսնացուի նկատմամբ: Քննության վարկածով, երիտասարդին հետաքրքրում է միայն Շվեյցարիայի քաղաքացիություն ստանալը, հաղորդում է Life-ը:

Ի պատասխան քննադատության, կինը հայտարարել է, որ ինքը փեսացուի հետ շատ ընդհանուր շահեր ունի, իսկ նման ամուսնության մեջ, իր կարծիքով, որ մի դատապարտելի բան չկա: «Մենք երկուսս էլ սիրում ենք ռեփ, զբոսանք, մենք ընդհանուր շահեր ունենք»,-ասել է նա:

Թունիսցին եւ շվեյցարուհին ծանոթացել են երեք տարի առաջ համացանցի միջոցով, բայց առաջին անգամ հանդիպել են նախորդ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ