News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Կարո Փայլանը դատական շահել է ազգայնամոլական «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ ներկայացրած հայցը։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը Թոլգա Ադըգյուզելին դատապարտել է 6 ամիս ազատազրկման եւ 11 հազար 240 լիրա տուգանքի՝  «Ժողովրդի նկատմամբ թշնամանք ու ատելություն սերմանելու, նվաստացնելու» մեղադրանքներով: Դատարանը հաշվի է առել, որ Թոլգա Ադըգյուզելը նախկինում դատապարտված չի եղել եւ հետաձգել է պատժի կիրառումը։

Նշենք, որ Հայոց նախկին մայրաքաղաք Անիում հայ երաժիշտ Տիգրան Համասյանի համերգից հետո ազգայնամոլ Թոլգա Ադըգյուզելը սպառնացել էր հայերին` ասելով հետեւյալը.  «Հիմա Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գա՞նք»:

Այս հայտարարությունից հետո Կարո Փայլանը Կարսում աշխատող 10 փաստաբանների միջոցով Կարսի հանրապետական դատախազությունում  հայց է ներկայացրել «Իդեալիստական օջախներ»-ի Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ