News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծն անօրինական է եւ խախտում է երկրի` այսօր գործող սահմանադրությունը: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, քրդական Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցություն փոխնախագահ, Կարո Պայլանի կուսակցական զինակից Նազմի Գյուրը:   

Նրա խոսքով, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիայի նախագահը:  «Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որն է այս որոշման նպատակը. խորհրդարանից հեռացնել մեր կուսակցության պատգամավորներին: Երբ նախագահը հաստատի այդ որոշումը, միայն այդ ժամանակ այն իրավական ուժ կստանա: Մեր դիրքորոշումը շատ հստակ է. չենք զիջի ոչ մի դատարանի, ոչ մի որոշման: Կամ մեզ կվերադարձնեն անձեռնմխելիության իրավունքը, կամ կձերբակալեն, այլ տարբերակ չկա», - նշել է Նազմի Գյուրը:

Քուրդ պատգամավորն ընդգծել է, որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը ոչ մի դեպքում չի զիջի:   «Մենք մեր ժողովրդավարական իրավունքները մինչեւ վերջ կօգտագործենք: Այդ ընթացքում, իհարկե, մեր ընկերներից ոմանց կարող են նաեւ ձերբակալել: Ամեն դեպքում բոլորը հասկանում են, որ Թուրքիայում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Այս որոշումը խնդիր է դարձել նախագահի եւ Թուրքիայում իշխող կուսակցության համար», - ասել է Նազմի Գյուրը: Նրա խոսքով, իր կուսակցության անդամներն անընդհատ բռնության են ենթարկվում:  «Բայց մեր կուսակցությունը միայն քրդերի կուսակցություն չէ: Սա Թուրքիայում ապրող բոլոր մարդկանց կուսակցությունն է, եւ հենց դա է մեր հաջողության երաշխիքը», - հավելել է Նազմի Գյուրը: 

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը թուրքական խորհրդարանի թվով երրորդ կուսակցությունն է, ներկայումս այն 60 պատգամավոր ունի:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Թուրքիայի խորհրդարանը երկրորդ փորձից օրինագիծ էր ընդունել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին:  Այս օրինագիծն ուղղված է քուրդ պատգամավորներին խորհրդարանից հեռացնելուն, որովհետեւ ամենից շատ քրեական գործեր նրանց դեմ են հարուցված:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ