News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 11-ին, 76 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանը:

Երվանդ Պետրոսյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում: 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր:

Երվանդ Պետրոսյանը ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում եւ հանդեսներում: Ավելի քան 25 գրքերի հեղինակ է, զբաղվել է նաեւ թարգմանությամբ:

1989 թվականին նրա «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի, 1999 թվականին «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն` «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի, 2007 թվականին «Վարդավառ» եւ «Հազար ու մի եթե» մանկական գրքերը` ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի:

2010 թվականին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, 2011 թվականին` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ