News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանն անկախ երկիր է, եւ ռուսաստանցի պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում մեր հերոսներին գնահատական տալը, հատկապես, եթե այդ գնահատականները բացարձակապես կապ չունեն իրականության հետ։  Այս մասին հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Գարեգին Նժդեհի հերոսությունն անգնահատելի է։ «Եվ այդ հերոսություն այսօր չի համընկնում Ռուսաստանի շահերին։ Հենց Նժդեհի հեռատեսության շնորհիվ ենք մենք պահպանել Սյունիքը։ Իհարկե, դա մտահոգում է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ ռուսաստանցի պաշտոնյաներին, որոնք Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունեն»,– նշել է Փոստանջյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվել իր կայսերական նպատակներից։ «Այս պահին Ռուսաստանը Ադրբեջանին հաճելի հայտարարություններ է անում, քանի որ նրա խնդիրն է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ։ Եվ հանուն այդ նպատակի Ռուսաստանը պատրաստ է ամեն բանի»,– հավելել է Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման փաստից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ