News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: 

Հայաստանից բացի, փակ քվեարկության միջոցով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի փոխնախագահ է դարձել եւս 20 երկիր: Հայաստանն ընտրվել է Արեւելյան Եվրոպայի երկրներից:  Արեւմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան եւ Գերմանիան: Կոնգոն, Կոտ դ’Իվուարը, Մավրիտանիան, Նիգերիան եւ Զամբիան ընտրվել են աֆրիկյան երկրներից,  Բանգլադեշը, Նեպալը, Սողոմոնյան կղզիները եւ Թուրքմենստանը` Ասիա-խաղաղօվկիանոսյան  տարածաշրջանից, Բահամյան կղզիները եւ Էլ Սալվադորը` Լատինական Ամերիկայից եւ Կարիբյան Ավազանից:  ՄԱԿ-ի 21 փոխնախագահների թվում են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ