News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ հայտարարություն  է տարածել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:

Հայտարարությունում ասվում է.

«Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են.

1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը,

2. ամենաքիչը 250 մարտական տանկ, 

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, 

4. ամենաքիչը 250 ինքնագնաց եւ հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր եւ ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ եւ ավել):

 Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետեւ ներկայումս խոշորագույն զորավարժություն անցկացնող երկրները քիչ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում եւ սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

Ադրբեջանի Հանրապետությունը Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ ս.թ. հունիսի 17-ից 24-ը Նախիջեւանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:

Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է զորավարժության անցկացման մասին ծանուցել հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Ադրբեջանի Հանրապետության կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ