News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից ոչ ոք թռիչքային առաջընթաց չէր սպասում, սակայն, այն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար հանդիպում էր: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Առաջընթաց չէր սպասվում, մանավանդ Ալիեւը նախորդ օրը Ադրբեջանի նախագահն անհեթեթ հայտարարությամբ էր հանդես եկել:  Բայց , կարծում եմ, որ այս հանդիպումով թեկուզ մի քայլ առաջ կատարեցինք դեպի խաղաղություն: Եթե  կողմերը ցանկանում են, որ լուրջ առաջընթաց ունենանք ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է Ադրբեջանը կատարի  1994-95թթ. զինադադարի պայմանագրի բոլոր կետերը: Առանց ԼՂՀ ամբողջական  մասնակցության, չենք կարող ակնկալել խնդրի թռիչքային առաջընթաց: ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂՀ հասարակությունը պետք է օգտվի նույն այն իրավունքից, որից օգտվեց Շոտլանդիայի հասարկությունը, ինչո՞ւ իրենք կարող են, բայց արցախցին՝ ոչ»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կա  երկու տարբերակ` կամ պետք է դուռը շրխկացնելով փակել կամ գնալ բանակցությունների. «Կամ պետք է դուռը շրխկացնելով փակել, որն ընդունելի չէ, կամ էլ բանակցությունների պետք  է գնանք: Մեզ համար այժմ ամենակարեւորը խաղաղության պահպանումն է:  Այս պահին Սարգսյան-Ալիեւ հանդիպումն իր խնդիրը լուծել է, հարաբերական անդորր է սահմանին»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: http://news.am/arm/news/333122.html Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահները վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, նաեւ համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք նաեւ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները նման ձեւաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ