News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում կազմակերպվող արարողակարգային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգի պահպանման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվելու է երթեւեկությունը Երեւան, Գյումրի եւ Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում:

Մասնավորապես, կփակվեն հետեւյալ փողոցները.

ք. Երեւան

• Հունիսի 24-ին ժամը 18-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:

• Հունիսի 25-ին ժամը 9-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները:

ք. Գյումրի

• Հունիսի 24-ի ժամը 10-ից մինչեւ հունիսի 25-ի ժամը 18-ը փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող փողոցները:

ք. Էջմիածին

• Հունիսի 26-ին ժամը 7.30-ից փակ են լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տանող փողոցները:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Ֆռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի ժամանակացույցը, ըստ որի՝

Հունիսի 24-ին՝

ժամը 15:35-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի է ունենալու Հռոմի Ֆրանցիսկոս պապի Բարիգալստյան` հրաշափառի արարողությունը, որի մուտքը լինելու է ազատ:

Հունիսի 25-ին՝

Ժամը 10:00-ին Սուրբ և Անմահ պատարագ՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում: Հռոմի պապը նաև կայցելի Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար:

Ժամը 18:00-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին՝

ժամը 9:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանում տեղի կունենա Սբ Պատարագի արարողությունը: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ֆոտոռեպորտաժներ