News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե այս 25 տարիների ընթացքում ինչու մենք ձեռք չենք բերել կործանիչ ավիացիա:

«Հայաստանի ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանը հայտարարել է, որ մենք առայժմ չունենք կործանիչ ավիացիա: Ինչո՞ւ 25 տարվա պետությունը չունի այդ համակարգերը: Դուք հիմա ուղիղ եք ասում, որ Ռուսաստանն այստեղ ունի կործանիչ ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգեր ու անհրաժեշտության դեպքում մենք դրանք կարող ենք օգտագործել: Եթե հիմա Հայաստանի ՀՕՊ-ից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ Ռուսաստանից՝ պետք չի, մի բարձրացեք, այդ ինքնաթիռներն օդ կբարձրանա՞ն, թե՞ ոչ: Ես տեխնիկական վայրկյանների, րոպեների մասին չեմ խոսում»,- այսօր՝ հունիսի 28-ին, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին:

Արա Նազարյանը նշեց, որ առհասարակ, նման համակարգեր ունենալը հնարավորությունների խնդիր է պետության համար. եթե հնարավորություններ լիներ, կունենայինք. «Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ասեմ, որ նշված գործընթացները չեն կարգավորվում՝ միայն պարզապես հրամաններ տալով: Դրա համար կան համապատասխան փաստաթղթեր, կիրառման պլաններ, որոնք համաձայնեցված են, նաեւ այն դեպքերը՝ երբ դրանք պետք է օգտագործել: Մյուս կողմը հրաման տալու լիազորությունը, իրավունքը չունի: Եթե պատկերացնենք, որ կարող է նման բան լինել, ապա կորցնելու ոչինչ չկա, մենք մեր հակաօդային պաշտպանության համակարգն ունենք»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարտականությունն է պետության հնարավորությունները մեծացնելը. «Քառօրյա պատերազմից հետո չկա որեւէ ազդակ, որ դուք այդ ծառայությունը կատարել եք: Պարզ ասեք, որ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ-ը ադրբեջանական ինքնաթիռ չի խոցելու, այլ դրանք նախատեսված են 4-րդ, 5-րդ համաշխարհային պատերազմների դեպքում, որտեղ ՀՀ-ն ոչ մի հետաքրքրություն չունի»:

Արա Նազարյանն ի պատասխան ասաց. «Ձեր հարցը չհասկացա, քանի որ տարբեր բեւեռներ գնացիք»:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը
ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ․․․
ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին հաղորդումներից
«Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ...
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանի զարգացումները
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումներ․․․
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
«Մենք քննարկելու շատ բան ունենք...
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը ՌԴ (ֆոտո)
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար…
Պուտինը ցավակցություն է հայտնել Փաշինյանին՝ «Սուրմալու» ԱԿ-ում բռնկված հրդեհի կապակցությամբ
«Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին փոխանցել ամենաանկեղծ կարեկցանքի եւ զորակցության խոսքերը, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ