News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եթե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չլիներ, Հայաստանի վիճակը կլիներ ավելի վատ: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողներ հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Դիտարկմանը, որ ԵՏՄ անդամակցության 2 տարիների ընթացքում կազմակերպության անդամ երկրների միջեւ առեւտուրը կրճատվում է, արդյոք կարելի է պնդել, որ այս պահի դրությամբ ԵՏՄ անդամակցությունն իրեն չի արդարացրել, Գաբրիելյանը պատասխանեց. «Ոչ, չենք կարող ասել, որովհետեւ այն ազդեցությունն ու տնտեսական գործոնը, որ ունի ԵՏՄ-ն, մասնավորապես՝ էներգակիրների գների նվազումը, դրա հետ կապված՝ բնակչության եկամուտներն ամբողջ տարածքում եւ ԵՏՄ սպառման նվազումը, եւ մեր ներքին սպառման նվազման գործոնները, ինչպես նաեւ դրա հետ կապված փոխանցումների նվազումը, անկախ դրանից՝ մենք լինենք ԵՏՄ-ի մեջ կամ չլինեինք, միեւնույնն է՝ դա ազդելու էր Հայաստանի Հանրապետության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք ԵՏՄ, այդ ազդեցությունը թուլացել է»:

Նա խոստովանեց, որ ԵՏՄ անդամ դառնալիս ավելի բարձր սպասելիքներ են ունեցել, սակայն միջազգային տնտեսության մեջ ի հայտ եկած օբյեկտիվ պատճառներով դրանք իրականություն չեն դարձել:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, փոխվարչապետը նշեց, որ այդ հարցում թեեւ դանդաղ, բայց տեսանելի առաջընթաց կա: Նրա խոսքով, իրենք միջազգային կազմակերպությունների 4 անկախ փորձագետների են ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում, որոնք պետք է վեր հանեն կրթության, հարկային մարմինների, ոստիկանության եւ առողջապահության ոլորտի ախտերը եւ առաջարկեն դրանց լուծումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճը առաջ է անցել համաշխարհային տեմպերից
ԵԱՏՄ ՀՆԱ աճը գերազանցել է համաշխարհային տեմպերը...
Ամենաշատ