News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու տուրիստական գործակալության գրասենյակից «iPhone 6» բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 16:45-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող տուրիստական գործակալություններից մեկում ՝ սեղանի վրայից հափշտակել է «iPhone 6» բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է տուրիստական գործակալությունում տեղադրված  անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է սեւ հագուստով կինը սեղանի վրայից վերցնում հեռախոսը, դնում իր պայուսակի մեջ ու հեռանում: 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված կնոջը կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ