News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ չի մասնակցի «Ոսկե նարինջ» միջազգային փառատոնին, քանի որ փառատոնի ժյուրիի կազմում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

«Ոսկե նարինջ» փառատոնի կազմակերպիչների կողմից Կուստուրիցային ուղարկված հրավերը դժգոհություն է առաջ բերել կինոյի մի շարք գործիչների, ռեժիսորների եւ Բոսնիայի կանանց մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ՝ կապված սերբամետ հայացքների հետ, որ Կուստուրիցան ուներ նախկին Հարավսլավիայում, ինչպես նաեւ Թուրքիայում տեղի ունեցած պատերազմի ժամանակ։

Ի նշան Կուստուրիցայի մասնակցության դեմ բողոքի՝ թուրք հայտնի ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուն ցուցադրությունից հանել է իր «Մեղր» ֆիլմը։ Փառատոնի կազմակերպիչների հասցեին իրենց քննադատությունն են հնչեցրել նաեւ թուրք մի շարք մշակութային, քաղաքական եւ հասարակական գործիչներ։

«Ոսկե նարինջ» փառատոնը կազմակերպել է Անթալիայի քաղաքապետարանը։ Այն կանցկացվի հոկտեմբերի 9-14-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ