News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Քյոլնում աշխատանքի տեղավորման կենտրոնի մոտ իրավապահները գործողություն են իրականացրել՝ կապված ինչ-որ սպառնալիքի հետ: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ պայթյունի վտանգ չի եղել: Մի քանի ժամ անց ոստիկանությունը զեկուցել է, որ խուզարկել է շենքն ու կասկածելի ոչինչ չի հայտնաբերել:

Ըստ Express պարբերականի ՝ ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շենքում զինված կնոջ են նկատել: Հատուկ գործողության պատճառների մասին ոստիկանությունն առայժմ պաշտոնապես չի հայտնել:

Աշխատանքի տեղավորման կենտրոնի աշխատակիցն Express-ին պատմել է, որ իրենց էլեկտրոնային նամակ են ուղարկել՝ խնդրելով գործողության ժամանակ դուրս չգալ գրասենյակներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ