News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 2 տղամարդու, որոնց կասկածում են նոթբուքի միջոցով մեքենաներ գողանալու եւ ցանցահենային ծրագրային ապահովման համակարգեր մշակելու մեջ։  Իշխանությունները ենթադրում են, որ նրանք են պատասխանատու ավելի քան 100 մեքենաների առեւանգման եւ արտահանման համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

24-ամյա Մայքլ Արսեն եւ 22-ամհա Ջեսսի Զելայային կալանավորել են առեւանգած Jeep Grand Cherokee մակնիշի մեքենայով շրջելիս։ Նրանք քրեական անցյալ են ունեցել։

Համակարգչային անվտանգության փորձագետ Յոննի Հեյլբրոնին ենթադրում է, որ գողությունների թիվն աճում է, քանի որ գնալով ավելի ու ավելի շատ մեքենաներ են միանում համացանցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ