News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

BMW գերմական ընկերությունը Չինաստանում հետ է կանչում մոտ 157 հազար մեքենա՝ մանկական բազկաթոռների ամրացման համակարգի թերության պատճառով: Այս մասին նշված է Չինաստանի Որակի, ստուգման եւ կարանտինի վերահսկման պետական վարչության երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հայտնել են, որ BMW մեքենաներում ISOFIX մանկական բազկաթոռների ամրացման համակարգի տարրերից մեկը երկարատեւ օգտագործման դեպքում կձեւախախտվի, որը նվազեցնում է մեքենայի նստատեղերի տեղադրման հուսալիությունը եւ մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում երեխայի վնասվածք ստանալու հավանականությունը:

Հետկանչումը կսկսվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից եւ կառնչվի ավելի քան 134 հազար BMW X3-ի, որոնք արտադրվել են 2010-2016 թվականներին, նաեւ ավելի քան 22 հազար BMW X4-ի, որոնք թողարկվել են 2014-ից 2016 թվականներին:

Գերմանական ավտոկոնցեռը թերություն ունեցող մասն անվճար կփոխի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ