News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն անտեսում է Բաքվում ձերբակալված` հայկական ծագումով ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի վերաբերյալ հարցումները: 

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները հրաժարվել են բանավոր մեկնաբանել իրավիճակը, իսկ  NEWS.am-ի գրավոր հարցմանը, որն ուղարկվել է դեռեւս հուլիսի վերջին, առայժմ պատասխան չի ստացվել: 

Մինչդեռ, «Ռուսարմինֆո» www.rusarminfo.ru կայքի տրամադրության տակ է հայտնվել Ռուսաստանի քաղաքացուհի Ելենա Մակարենկոյի փաստաբանական հարցման վերծանումը, որը քննչական մեկուսարանում 15 օր է անցկացրել: «3 օրից հարցաքննությանը քննիչը (նրանք, իմիջիայլոց, չներկայացան, բայց հետո ես իմացա, որ նրան Մուրատ են կոչում) ինձ հայտնեց, որ մենք (Մակարենկոն եւ Ուելդանովը) կասկածվում ենք Հայաստանի օգտին լրտեսության մեջ, որովհետեւ իմ ընկեր Մարատ Ուելդանովը հայ է, իսկ մենք նրա գործակիցներն ենք եւ ռուսների համար չենք կարող աշխատել, չէ որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են չլրտեսել իրար:   Եվ որ նա եւ ուրիշները եւս ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տալիս»: «Ես սկսեցի ապացուցել, որ դա սխալ է, զառանցանք եւ այլն: Քննիչը դրան ի պատասխան ինձ հայտնեց, որ այժմ ես պետք է իմ ճակատագրի մասին մտածեմ, ոչ թե Մարատի, որովհետեւ «այդ կեղտոտ հայի առումով» ամեն ինչ պարզ է, իսկ ինձ  15 տարվա ազատազրկում է սպառնում, կամ էլ` որքան դատարանը կորոշի, իսկ դատն աշնանը կլինի` հոկտեմբերին, այդ պատճառով պետք է կարողանալ ապրել մինչեւ այդ ժամկետը», - հարցաքննությունից ցուցմունքներ է մեջբերում պարբերականը: Կնոջ խոսքով, դեմ առ դեմ հանդիպմանը Մարատ Ուելդանովը նիհարած է եղել, նրա ձեռքերը եւ շրթունքները դողացել են: Նա սկսել է ցուցմունքներ տալ` պնդելով, որ Մակարենկոյին հայտնի է նրա լրտեսական գործունեության մասին:   «Ես դիմեցի ընկերոջս եւ հարցրեցի, թե նրա ինչին է պետք դա: Մարատը նայեց ինձ եւ պատասխանեց.   «Լենա, ես էլ չեմ կարող»: Իմ ընկերը նաում էր աչքերիս եւ մենք երկուսով լաց էինք լինում», - հայտնել է Մակարենկոն:

Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու է մեկնել գործուղման: Ուելդանով-Գալուստյանի քույրը «ՌուսԱմ.ինֆո» կայքի հետ զրույցում հայտնել է, որ ավստրիական «Do&co» ընկերությունը 2016 թվականի հունիսի 6-ին նրան գործուղել է Բաքվում  «Formula-1»-ի փուլին, որտեղից վերադառնալուց հետո նա կապի դուրս չի եկել: Նա մեղադրվում է թմրանյութի, հոգեմետ միջոցների կամ պրեկուրսորների խոշոր չափի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահման, տեղափոխման, առաքման կամ իրացման համար:   

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով, Ադրբեջանում Ռուսաստանյան Դաշնության դեսպանատունը ձերբակալվածի հարազատներին առաջարկել է ըմբռնումով մոտենալ այդ երկրի առանձնահատկություններին, որտեղ «հայկական ծագումը ծայրաստիճան բարդացնում է նրա պաշտպանությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ