News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսվել է Էրդողանի հեղաշրջման փորձը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Էրդողանի հրամանով արդեն բերման է ենթարկվել 60 հազար մարդ, մոտ 20 հազարը ձերբակալված է, բանտերում արդեն տեղ չկա։ Բացի դրանից, Թուրքիայի իշխանությունները սկսել են գործարարների ունեցվածքն առգրավվել։ Խոսքն այն գործարարներին է վերաբերում, որոնք իրենց համոզմամբ, կապ ունեն Գյուլենի հետ, որին մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ»,- ասաց նա։

Ըստ Կիրո Մանոյանի՝ ստեղծված իրավիճակը որեւէ բարելավում չի մտցնի տարածաշրջանային հարցերում։

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները փորձում են տարածաշրջանում վերականգնել իրենց ազդեցությունը։

«Թուրք քաղաքագետներն ասում են, թե եթե հեղաշրջման փորձը հաջողվեր, բացասական հետեւանքներ կլինեին ամբողջ տարածաշրջանի վրա, այդ թվում նաեւ Հայաստանի։ Թե ինչ կլիներ այդ դեպքում, չեմ կարող ասել, բայց Թուրքիայի ապակայունացված վիճակը բացասաբար կանդրադառնար նաեւ Հայաստանի վրա։ Ամեն դեպքում, Թուրքիան մարտահրավեր է, եւ բնականաբար, այս իրողությունները շատ մեծ ուշադրությամբ ուսումնասիրվում են Հայաստանում»,- ասաց Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հազարավոր զինվորականներ հուլիսի 16-ին փորձել էին հեղաշրջում իրականացնել։ Հեղաշրջման փորձը ձախողվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ