News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Քննիչները մոտ ժամանակներոս միջնորդություն կներկայացնեն Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում մարդկանց պատանդառնելու համար ձերբակալված տղամարդուն կալանավորելու համար: Այս մասին օգոստոսի 25-ին հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ՔԿ քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլիա Իվանովան:

Նրա խոսքով, սնանկացած գործարարը քննիչներին հարցաքննության ժամանակ պատմել է, որ չէր ուզում սպանել իր վերցրած պատանդներին, այլ ընդամենը մտադիր է այդ միջոցով ուշադրություն գրավել իր խնդրի նկատմամբ:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը պարզաբանել է, որ տղամարդը օրենքի հիման վրա կարող է խուսափել իր արածի համար պատժից: «Կոնկրետ պատանդ վերցնելու համար ձերբակալվածին ոչինչ չի սպառնում: Քրեական օրենսգրքում կա հատուկ կետ այն մասին, որ այն անձը, որը կամավոր կամ իշխանությունների պահանջով ազատ է արձակել պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից», -- նկատել է նա:

Օգոստոսի 24-ի երեկոյան գործարար Արամ Պետրոսյանը Բոլշոյ Նիկիտսկայա փողոցում Սիթիբանկի գրասենյակում պատանդառել է չորս մարդու ՝ սպառնալով պայթյուն կազմակերպել: Նրա մոտ սոսնձաթղթով փաթաթված տուփ էր, որը հետագայում պարզվել էր, որ մուլյաժ է՝ աղով: Բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել էր նաեւ Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինը, ձեռներեցը պահանջել էր դաշնային հեռուստաալիքներով եթեր տրամադրել իրեն:

Մի քանի ժամից, ազատ արձակելով բոլոր պատանդներին, Պետրոսյանը հանձնվել էր:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քօ 206 հոդվածով (պատանդներ վերցնել): Աղբյուրների կարծիքով,հաշվի առնելով,որ Պետրոսյանը հանձնվել է ու բաց թողել բոլոր պատանդներին, մեղադրանքը կարող է վերաորակվել ՌԴ ՔՕ 127 հոդվածով (Ազատությունից ապօրինաբար զրկել):

Հայտնի է, որ միջադեպից որոշ ժամանակ առաջ Պետրոսյանի մոտ բիզնես խնդիրներ էին սկսվել, նա խրվել էր պարտքերի մեջ: Տղամարդը սկսել էր կանոնավոր կերպով դիմել պետական իշխանությունների մարմիններին ՝ ձեռներեցներին աջակցելու տարբեր նախաձեռնություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ...
«Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Այսօր՝ մայիսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Ամենաշատ