News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2014 թվականից ի վեր Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցության կողմնակիցների թիվը նվազել է, ԵՄ-ինը՝ ավելացել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիոլոգ- փորձագետ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով «Դեպի Հյուսի՞ս, թե Արեւմուտք» թեմայով  քննարկմանը  հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները:

Նրա խոսքով, եթե 2014-ին ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակից է եղել հարցվածների 38 տոկոսը, իսկ ԵՄ-ին ինտեգրվելու կողմնակիցների թիվը՝ 25 տոկոսը, ապա 2016-ին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 25 տոկոս եւ 41 տոկոս:

ԵՏՄ-ին անդամակցության կողմնակիցների նվազման եւ ԵՄ-ի կողմնակիցների ավելացման միտումը եղել է շարունակական եւ նկատվել է նաեւ 2015 թվականին:

Փորձագետը նշել է, որ հասարակական կարծիքի մեջ այդ փոփոխության միտումը եղել է Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում Երեւանում: ԵՏՄ կողմնակիցների ամենացածր մակարդակը գրանցվել է Սյունիքի մարզում եւ Երեւանում:

Անդրադառնալով նման փոփոխության պատճառներին, ՀԱՔՎ ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «ԵՏՄ-ին անդամակցության այն հիմնավորումները, որ ներկայացվում էին, ըստ էության, չեն իրականացվել, եւ հանրությունն իր այս վերաբերմունքով փաստում է, որ իր ակնկալիքները բավարարված չեն: Պատճառները տնտեսական են, անվտանգության ակնկալիքները նույնպես բավարարված չեն»:

Նշենք, որ վերջին հարցումն անցկացվել է  2016-ի օգոստոսին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ: Ուսումնասիրությունն իրականացվել է 1200 հոգու շրջանակներում (95% վստահության միջակայքում, ±2.8% սխալի մեծությամբ), կիսաստանդարտացված հարցազրույցների մեթոդով՝ CAPI-ի տեխնիկայի կիրառմամբ: Ստացված տվյալները համեմատվել են նախորդ երկու տարիներին (2014թ. եւ 2015թ.) իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
ԱԺ-ում լսումներ կլինեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով
Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններ…
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ