News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի 1430 դպրոցներում այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, հնչեց առաջին զանգը: Հայաստանի Հանրապետության դպրոցներն իրենց դռները բացեցին դպրոցականների առջեւ (ֆոտոռեպորտաժ):

Նախնական տվյալներով`այսօր առաջին դասարան է հաճախել շուրջ 40 000 երեխա, որը մի փոքր ավելի է, քան նախորդ տարի: Մասնավորապես, 2015թ-ին փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը եղել է 39 հազար 246:

Ավելի վաղ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել էր, որ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում փոփոխություն տեղի կունենա ուսումնական պլանում, մասնավորապես, կպակասի 1-ից 4-րդ դասարանցիների ուսումնական ծանրաբեռնվածությունը:

Գիտելիքի, գրի եւ դպրության օրը Հայաստանում որպես տոնական օր, սահմանված է ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ