ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է,որ Մոսկվայում քաղաքական առաջատար խմբերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կցանկանար քննարկել Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումը:
Նրա խոսքով, Ռուսաստանի խորհրդարանի ու Խորհրդարանական վեհաժողովի միջեւ հարաբերությունները այդ հանդիպումների ժամանակ քննարկումների կենտրոնական թեման են լինելու:
«Ես կցանկանայի մեր ռուս գործընկերների հետ քննարկել բաց ու անկեղծ երկխոսության վերսկսման ուղիները, որպեսզի հնարավորություն ունենանք վերսկսել համագործակցությունը ու կառուցողական աշխատել ԵԽ շրջանակում»,- հավելել է Ագրամունտը:
Նա շեշտել է,որ ԵԽ բոլոր մյուս անդամների նման հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում: